


Արմինֆո.Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդես է եկել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում միասնական կենտրոն, միասնական ուժ ձևավորելու օգտին: Այդ մասին նա հայտարարել է պետական TRT հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում ՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:
"Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հիմքը Կովկասում արդեն հասել է որոշակի փուլի։ Տա Աստված՝ թուրքական կողմի մասնակցությամբ Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը ձևավորեն կենտրոն, ուժ։ Թուրքիայի կառուցողական տեսլականը հսկայական ներդրում ունի այս ամենի մեջ", - հավելել է Քուրթուլմուշը։



