


Մոսկվան տվյալ պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու ոչ մի անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` փետրվարի 18-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ավելի ընդլայնված կազմով լուծելու վերաբերյալ Շվեդիայի արտգործնախարար Մ.Վալստրեմի առաջարկիությունը:
«Ինձ թում է, որ ղարաբաղյան հակամատրության կարգավորման` բոլորի կողմից ընդունված ձևաչափի փոփոխության հարցը պետք է որոշեն իրենք` ձևաչափի մասնակիցները: Պետք է ակտիվորեն աշխատել այդ ձեւաչափով և նպաստել այդ հարցի լուծման առաջ մղմանը: Սակայն Շվեդիայի ներկայացուցիչը սեփական կարծիքն արտահայտելու իրավունք ունի` որպես փորձագետ: Գոյություն ունեցող ձևաչափը հաստատվել է և բոլորի կողմից ընդունված է և շատ առումներով` արդյունավետ: Անշուշտ, բոլորը կուզեին ավելի մեծ արդյունքներ տեսնել, բայց այն գործում է: Եվ մեկ անգամ ևս կրկնեմ, որ դա պետք է որոշեն այդ ձևաչափի մասնակիցները», - ամփոփել է Զախարովան:



