


Արմինֆո.Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ նրան խիստ բողոք են հայտնել այն առնչությամբ, որ հուլիսի 5-ի երեկոյան դրոնային հարձակման է ենթարկվել SOCAR-ի ավտոլցակայանը, որը գտնվում է Ուկրաինայի Նիկոլաևի մարզում:
Ադրբեջանի ԱԳՆ-ը հաղորդել է, որ ռուսական կողմին համապատասխան նոտա է հանձնվել և նշվել, որ սա առաջին նման դեպքը չէ: Նշվում է, որ ռուսական կողմին կոչ է արվել բազմակողմանի հետաքննություն անցկացնել նշված բոլոր փաստերի վերաբերյալ, "համապատասխան պարզաբանումներ տալ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև կատարել քաղաքացիական օբյեկտների և դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորությունները": -0-



