
Ինչի՞ց սկսել կոռուպցիայի դեմ պայքարը: Գոյություն ունեն զանազան տեսակետներ, ինչի՞ց սկսել, վերևների՞ց, որոնք թաթախվել են միլիոնանոց կոռուպցիայի մեջ, թե՞ ներքևներից, մանր մակարդակի մանր կաշառակերից: Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանում այդքան շքեղորեն ծաղկում կոռուպցիան, ինչից է, որ այդ աղետավոր և դեստրուկտիվ երևույթն այս մանր երկրում կրում է այնքան տոտալ բնույթ, գլուխ են կոտրում ոչ միայն ընդդիամդիր ուժերը, և որքան էլ պատահական չի, դա քննարկում են նաև պետական պաշտոնյաները: Այս բոլոր հարցերը դարձան Հայաստանի Գործատուների միության կոնֆերանսի պանելային քննարկումների լեյտմոտիվը, որը կազմակերպվել էր «Բարենպաստ գործարար միջավայր կայուն ձեռներության համար» խորագրով Ազգային զեկույցի շնորհանդեսի շրջանակներում:
«Որովհետև կոռուպցիան Հայաստանում կրում է համակարգային բնույթ: Կոռուպցիայով է պարուրված բառացիոներն ամեն ինչ: Հովանավորչությունը, կաշառակերությունը և քողարկությունը դարձել են ցանկացած գործունեության բաղադրիչը, լինի դա կենցաղային, վարչական, գործարար կամ պետական մակարդակում»,- դահլիճում իր նստատեղից բառացիորեն վեր ցատկելով հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիորսյանը:
Քննարկումների մասնակիցները միաձայն նշել են, որ կոռուպցիան արմատախիլ անելու պատճառները թաքնված են կոշտ քաղաքական կամքի բացակայության մեջ: Ավելին, այն պարզապես ձեռնտու է իշխանության ներկայացուցիչներին, որոնց գրպաններն են հոսում կոռումպացիոն հոսքերը, հիանալի կառուցված մարզային և հանրապետական բուրքային սխեմաներով: «Կոռուպցան չի վերանա, քանի դեռ ամեն ինչ ծառայում է իշխանությունների շահամոլությանը: Եթե կոռուպցիան նրանց ձեռնտու չլիներ, ապա այդ երևույթի հարցերը նրանք կլուծեին մի ակնթարթում»,-նշել են ներկաները:
Միայն բանավեճի մեկ մասնակից, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն էր, որ այդնան էլ «հոռետեսական» չէր: «Մի տվեք, նրանք էլ չեն վերցնի»,-ասաց նա: Ըստ փոխնախարարի, որը, փաստորեն, ոչ մի նոր բան չասաց, կոռուպցիայի դեմ պետք է պայքարի երկրի յուրաքանչյուր բնակիչը, իր առօրյա կյանքում, ընդ որում, պետք է պայքարի, այսպես ասած, ինքն իր դեմ, որպեսզի ինչ-որ ստորագրության, կնիքի կամ փաստաթղթի համար չյուղի մանր կամ քիչ թե շատ խոշոր պաշտոնյաների ձեռքերը, բուժքույրերին գումար չառաջարկի հիվանդին լավ նայելու դիմաց, կամ ուսուցիչներին` լավ գնահատականների դիմաց: «Թող ամեն մեկն ինքն իրեն հարց տա` պատրա՞ստ է արդյոք հրաժարվել կաշառքի դիմաց ստացած ծառայությունից»,-պաթոսային ոճով նշել է Ս.Քրմոյանը, փաստորեն պաշտպանելով պետական չինովնիկների մունդիրները: Ընդ որում անհասկանալի է, թե ում է դիմում Քրմոյանը, հայտարարելով երկրում կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտության մասին:
Նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն, իր հերթին, ընդգծել է, որ երկրում ստեղծվել է այնպիսի մի գործարար մթնոլորտ, երբ գործարարի աշխատանքն առանց կաշառքի դատապարտված է ձախողման: «Գործարարներն ստիպված են «մուծվել» թե հարկայիններին, թե մաքսայիններին, և թե մյուս բյուրոկրատներին` հանուն բիզնեսի պահպանման»,-ասել է նա:
Իսկ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշել է, որ Հայասատնում կոռուպցիայի 60%-ն ընկնում է մաքսային մարմիններին: Այդ ոլորտի ընթացակարգերն են, որ պաշտոնյաներին թույլ են տալիս վերցնել կաշառք: Ծանրակշիռ մասնաբաժին են կազմում նաև հարկայինները:
Գործատուների միության գործադիր տնօրեն Մարինե Ժամկոչյանն էլ նշել է, որ պետք չէ մոռանալ մասշտաբային կոռուպցիայի մասին տեղական ինքնակառավարման մարմիններում: Այդ երևույթին է բախվում նաև բնակչոթյունը, ինչպես նաև գործարարները, հատկապես պետպատվերների և պետգնումների բաշխման գծով:
Պանելային քննարկումները ցույց տվեցին, որ կոռուպցիայի նկատմամբ իշխանության և ընդդիմության դիրքորոշումներն արմատապես տարբեր են: Ընդդիմությունն ու ազատ բիզնեսը գտնում են, որ պետք է սկսել վերևներից, իսկ իշխանույթունը` ներքևներից: Արդյունքում, Հայաստանում ոչ ոք դրա դեմ չի պայքարում, և այդ առումով կառուցողական ոչ մի որոշում չի էլ ընդունվում:
300 ընկերություններում կատարված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների կեսից ավելին մշտապես բախվում է կոռուպցիայի դրսևորումներին: Գործարարների մեծ մասն ընդգծում է արդար մրցակցության բացակայությունը երկրում, ինչպես նաև պետական պաշտոյաների «տանիքի» ներքո գործող ստվերային բիզնեսի առկայությունը:
Գործատուների միության ղեկավարը հատուկ ընդգծել է, որ, ինչպես ցույց են տալիս հետազոտության տվյալները, Հայաստանի դիրքի բարձրացումը ՀԲ Doing Business վարկանիշում դեռ չի խոսում երկրում գործարար մթնոլորտի բարելավման մասնին: «Կարևորն այն չէ, թե քանի օրում կարելի է գրանցել ընկերություն, այլ այն, թե ինչ պայմաններ են ստեղծված բիզնեսի համար»,-ընդգծել է նա:-