


Արմինֆո. Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաղորդել է, որ դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքի նախընտրական ցուցակից իրեն հանելու խնդրանքով:
"Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով ինձ հանել «Ուժեղ Հայաստան» կուսակլցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։ Այսուհետ շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու։ Ամենակալ Տեր մեր Հիսուս Քրիստոսը թող պահապան լինի մեր ազգին", - Facebook-ի իր էջում գրել է փաստաբանը:



