


ԱրմԻնֆո. Հայաստանի տարածքը շարունակում է գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, սակայն մոտակա օրերին նախատեսվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում: Այս մասին իր Facebook-էջում հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոմետեորոլոգիայի և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ ինչպես նախապես կանխատեսվել էր, վերջին չորս օրերի ընթացքում երկիրը գտնվում է բավական ակտիվ Սև ծովի ցիկլոնի ազդեցության տակ: Արդյունքում հանրապետության մեծ մասում, հատկապես գիշերային և կեսօրից հետո ժամերին, գրանցվում են ամպրոպով անձրևներ, տեղ-տեղ՝ բավական ինտենսիվ: Ըստ կանխատեսումների՝ նշյալ ցիկլոնը տարածաշրջանում ակտիվ կմնա մինչև հուլիսի 8-ը ներառյալ: Այդ օրերին կրկին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, իսկ առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ:
Հուլիսի 9-ից ցիկլոնը աստիճանաբար թուլանալու է: Հուլիսի 9-ից 12-ը տեղումները մեծ մասում կդադարեն: Կարճատև անձրևներ հնարավոր են միայն երեկոյան ժամերին և բացառապես հանրապետության հյուսիսային մարզերում՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում:
Չնայած այսօր օդի ջերմաստիճանը նկատելիորեն իջել է և նույնիսկ ամենատաք շրջաններում (Արարատյան հովիտը, Երևանը, Սյունիքի հովիտներ) չի գերազանցում +29:+31±C, մոտակա ժամանակն իրավիճակը կփոխվի: Հուլիսի 9-ից 11-ը հյուսիս-արևմուտքի օդային հոսքերը կփոխարինվեն հարավ-արևմուտք ուղղված տրոպիկական տաք զանգվածներով: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Հուլիսի 10-ին և 11-ին Երևանում և Արարատյան հովيتում սպասվում է մինչև +35±C:
Այնուամենայնիվ, ինչպես ընդգծեց մետեորոլոգը, մոտակա օրերին հանրապետության տարածքում +35±C-ից բարձր ջերմաստիճան չի կանխատեսվում:



