


ԱրմԻնֆո. Քարս - Իղդըր - Արալըք - Դիլուջու երկաթգծի կառուցումը կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթգծային կապերը՝ ամրացնելով տարածաշրջանի տրանսպորտային փոխկապակցվածությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու, հայտնում է Յենի Շաֆակը։
Նա հայտնել է, որ նախատեսվում է Բոսֆորով այլընտրանքային երկաթուղային գիծ ստեղծել Յավուզ Սուլթան Սելիմի կամրջի միջոցով՝ նշելով, որ նախագծի շինարարական աշխատանքների մեկնարկը սպասվում է այս տարի։
Ուրալօղլուն նշել է, որ երկաթուղիները պետական առաջնահերթություն են համարվել 2002 թվականից։ Այդ ժամանակահատվածում երկաթուղային ցանցի երկարությունը մոտավորապես 11 հազար կիլոմետրից աճել է մինչեւ գրեթե 14 009 կիլոմետր, ներառյալ 2 251 կիլոմետր արագընթաց գծեր։



