


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգանունն անհետացել է "Իննոպրոմ" ցուցահանդեսի հրավիրյալ բանաախոսների ցանկից:
Փաշինյանն անհետացել է ցուցահանդեսի առաջատար բանախոսների ցանկից՝ այնտեղ հայտնվելուց ժամեր անց։ Բացի այդ, կայքից անհետացել են Բելառուսի կառավարության ղեկավար Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևը:
Ցուցակի նման կրճատումից հետո "Իննոպրոմ"-ի օտարերկրյաի հյուրերից ամենաբարձր կարգավիճակ ունեցողն Ինդոնեզիայի արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտան է:



