


Արմինֆո. Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը:
Հուլիսի 3-ի արտահերթ նիստի ավարտին կառավարող խմբակցության պատգամավորները շնորհակալություն էին հայտնում միմյանց համատեղ աշխատանքի համար: Հատկապես շատ երախտագիտության խոսքեր էին ուղղվում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ով լքում է պաշտոնը, քանի որ մտադիր չէ վերցնել 9-րդ գումարման ԱԺ պատգամավորի մանդատը: Շնորհակալական խոսքեր էին հնչում նաև ներկայիս փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հասցեին, ով, ընդհանրապես, չի առաջադրվել հաջորդ գումարման ԱԺ-ում:
Միաժամանակ, խորհրդարանականները շնորհավորում էին իրենց գործընկերներ Ռուբեն Ռուբինյանին, Հայկ Կոնջորյանին եւ Վահագն Ալեքսանյանին, ովքեր նոր խորհրդարանում կզբաղեցնեն ԱԺ նախագահի եւ փոխնախագահների աթոռները: Վերջում ԱԺ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորները լուսանկարվեցին ի հիշատակ։
Այսքանով 8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը։



