


Արմինֆո.Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, 2,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:05-ին, Իջևան քաղաքից 14 կմ դեպի հյուսիս:
Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3 բալ:
2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Աչաջուր, Խաշթառակ և Սևքար գյուղերում:



