


Արմինֆո. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամաններով գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։ Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում։ Գյոզալյանը նախկինում գլխավորել է Հայաստանի ԶՈՒ հատուկ բանակային կորպուսը։



