


Աշխարհաքաղաքական վերջին գործընթացների ֆոնի վրա Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանի ամենակայուն երկիրը: Նման եզրակացությամբ է հանդես եկել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Արտաքին քաղաքական լուրջ ճգնաժամի մեջ է այսօր Թուրքիան: Նրա` զրո պրոբլեմ հարևանների հետ քաղաքականությունը վերածվել է - առանց պրոբլեմների զրո հարևանների քաղաքականության: Նա վատ հարաբերությունների մեջ է բոլոր հարևանների հետ, առանց բացառության: Դրանք մեջ են թե Բուլղարիան, թե Հունաստանը, Սիրիայի մասին խոսելն արդեն ավելորդ է, ինչպես նաև Իրաքը, Իրանը, և նույնիսկ Վրաստանը»,-նշել է քաղաքագետը:
Իսկանդարյանն Ադրբեջանի վիճակը նույնպես գնահատում է որպես ողբալի: «Նավթի գների կտրուկ անկման արդյունքում Ադրբեջանում զգալի կրճատվել են տնտեսական ռեսուրսները: Ստեղծված իրավիճակոմ Ադրբեջանը Հայաստանին վտանգ չի ներկայացնում»,-հավաստել է քաղաքագետը:
Այս համատեքստում Իսկանդարյանն ընդգծել է, որ չնայած ստագնացիային, Հայաստանի վիճակն ամենակայունն է: «Այդ կայունությունը պահպանելը հանրապետութնա իշխանությունների գլխավոր նպատակն է»,-եզրափակել է փորձագետը:



