


Արմինֆո.Հուլիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովի Ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսման, կայունացման և խաղաղության աջակցության ենթահանձնաժողովի նախագահ Յոհաննես Ֆոլկմանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Հայաստանի ձգտումը ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում և բարձր է գնահատել հայ-գերմանական համագործակցությունն այս համատեքստում:
Ազգային ժողովի նախագահի տեղակալը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, ինչպես նաև հետագա աշխատանքներին ու ծրագրերին:



