


Արմինֆո.Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցեր:
Փաշինյանի մամուլի ծառայության հաղորդագրությունը նույնական է ՌԴ կառավարության հաղորդագրությանը։
Հավելենք, որ սա Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների առաջին հեռախոսազրույցն է՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո:



