


Ի պատասխան Թուրքիայի կողմից Ղրիմը Ռուսաստանին միանալը չճանաչելուն, մենք պետք է թուրքական Քրդստանը ճանաչենք որպես անկախ պետություն և պահանջենք վերադարձնել Արևմտյան Հայաստանի տարածքները: Իսկ եթե Թուրքիային պահանջներ ներկայացնեն նաև Հունաստանը, Բուլղարիան և շահագրգիռ մյուս երկրները, ապա Թուրքիայից ոչինչ չի մնա, հայտարարել է ՌԴ Պետդումայում Վլադիմիր Ժիրինովսկին:
Փետրվարին 15-ին Թուրքիայի վարչապետ Ահմեն Դավութօղլուն հայտարարել էր, որ իր երկիրը Ղրիմը համարում է Ուկրաինայի մաս, ընդգծելով, որ «աջակցելով Հայաստանին, Ռուսաստանը սպառնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»:
«Փորձնական հայտարարություններ անելով, Դավութօղլուն առնվազն ընդգծում է իր անգրագիտությունը: Ապացուցելով, որ ինքը չգիտի, որ Ղրիմը Ռուսաստանն ստացել է Թուրքիային ջախջախելու արդյունքում, Քյուչուկ-Կայնարջիի խաղաղության պայմանագրով: Իսկ Ուկրաինան այդ պայմանագրի հետ ոչ մի կապ չունի»,-հայտարարել է քաղաքական գործիչը:
Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1774 թվականին կնքված Քյուչուկ-Կայնարջիի խաղաղության պայմանագիրը հաստատում է Ռուսաստանի տարածքային նվաճումները, նախորդ` 1739 թվականի Բելգրադի հաշտության պայմանագրի շրջանակներում, ճանաչելով Թուրքիայից Ղրիմի խանության անկախությունը: 1783 թվականին Եկատերինա 2-րդ ի հրամանագրով Ղրիմը, Թամանը և Կուբանը միացվեց Ռուսաստանին:



