


Արմինֆո.Հայաստանում իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնի համար արդեն առաջադրվել է Ազգային ժողովի երկու պատգամավորի թեկնածությւոն:
Մասնավորապես, ինչպես հայտնի է դարձել հայկական լրատվամիջոցներին, այդ պաշտոնին հավակնում են երկու պատգամավորներ՝ խմբակցության ներկայիս քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը: Երկուսն էլ ինքնաառաջադրված են։
Ինչպես սպասվում է, հարցը, թե ով կլինի խմբակցության հաջորդ ղեկավարը, կորոշվի հուլիսի 2-ին կուսակցության վարչության նիստում՝ գաղտնի քվեարկությամբ:



