


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, վարչապետի որոշմամբ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալների պաշտոններից:
Նշենք, որ ավելի վաղ Տիգրան Վիրաբյանը զբաղեցրել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը, որից հետո աշխատել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում՝ որպես գլխավոր պրոդյուսեր:



