


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, շնորհավորական ուղերձում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին Կանադայի օրվա առիթով։ Ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալել Ձեզ Երևանում ընթացիկ տարվա մայիսին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Գոհունակությամբ եմ մտաբերում մեր հանդիպումը, որը լավ հնարավորություն ընձեռեց քննարկելու Հայաստան-Կանադա համագործակցության օրակարգն ու նախանշելու դրա հետագա զարգացման ուղղությունները։ Վստահ եմ, որ այդ դրական երկխո¬սությունը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Կանադայի միջև գործընկերության առավել խորացմանը։
Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և փոխադարձ հարգանքի վրա։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել ընդլայնել և ամրապնդել մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
Նշենք, որ հուլիսի 1-ին Կանադան նշում է իր գլխավոր ազգային տոնը ՝ Կանադայի օրը ։ Այս օրը նշվում է Կանադայի Համադաշնության կազմավորման տարեդարձը (1867 թվական), երբ ստորագրվեց բրիտանական գաղութները մեկ անկախ պետության մեջ միավորելու ակտը ։ Ամբողջ երկրում անցկացվում են լայնածավալ տոնակատարություններ, շքերթներ, համերգներ և մեծ հրավառություն: Ամենամեծ տոնակատարություններն անցկացվում են մայրաքաղաք Օտտավայում։ Սա պետական ոչ աշխատանքային օր է բոլոր քաղաքացիների և ծառայողների համար:



