


Ռուսաստանն օգնում է Հայաստանին, որը ցանկանում է ՙբռնազավթել՚ Ադրբեջանի հողերը: Ինչպես հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները, այդ մասին Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
ՙՌուսաստանը խախտել է Վրաստանի, Ուկրաինայի և Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Իրավիճակը, որն սկսվեց Աբխազիայում, շարունակվում է Ղրիմում՚,- նշել է Թուրքիայի կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով, այժմ վտանգի տակ է ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը՚՝ Հայաստանի պատճառով, որին օգնում է Ռուսաստանը:
ՙՌուսաստանը պետք է հասկանա, որ Խորհրդային Միությունը վաղուց արդեն փլուզվել է, և Մոսկվայի գործողությունները վնասում են նաև ռուս ժողովրդի շահերին՚,- համոզված է Դավութօղլուն:


