


Արմինֆո.Բուժմասնագետների հոսքը Երևանից դեպի մարզեր աճում է ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա պատմել է, որ դրա համար խթան է հանդիսանում, առաջին հերթին, մարզային բուժկենտրոնների վերազինումը, ճանապարհային ենթակառուցվածքի բարելավումը, ինչը կրճատում է քաղաքների միջև հեռավորությունը: "Օրինակ, այսօր Երևանից Գյումրի երևի ավելի արագ կհասնես, քան՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանից Մասիվ։ Եվ սա կարևոր հանգամանք է", - նշել է Ավանեսյանը։
Նա չի հերքել, որ մարզերում մի շարք նեղ մասնագետների պարագայում իրավիճակը մնում է խնդրահարույց ՝ հաշվի առնելով նրանց նկատմամբ մեծ պահանջարկը:
Այդ առնչությամբ նախարարը տեղեկացրել է, որ պետությունը մտադիր է տարբեր գործիքներ օգտագործել Երևանից դեպի մարզեր մասնագետների հոսքը խթանելու համար։ Որպես օրինակ նա նշել է Դատաբժշկական փորձաքննության կենտրոնի մասնաճյուղի բացումը Մեղրիում, որտեղ պետությունը նախատեսում է աջակցել գործուղված բուժաշխատողներին ժամանակավոր կացարանով ապահովելուն:



