


Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ը տեղեկություններ չունի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների և տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայության մասին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
"Տեղեկություններ չկան Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին", - հաղորդել է Բադալյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք տեղեկություններ կան Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում հայերի կամ Հայաստանի քաղաքացիների առկայության մասին:
Նշենք, որ Վենեսուելայում երկրաշարժից հետո հաջորդած օրը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հաղորդել էր, որ երկրաշարժի հետևանքով ավերվել են երկու հայ ընտանիքների տներ, մի քանի հայեր վիրավորում են ստացել, կան նաև անհետ կորածներ: Դրանից հետո իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը չի թարմացվել:
Հունիսի 24-ի երեկոյան Վենեսուելայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որը հանգեցրել է բնակելի տների, երկրի ենթակառուցվածքների և հիվանդանոցների ավերածությունների և վնասների, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը: Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը հասել է 1450-ի, հիվանդանոցներում գտնվում է ավելի քան 3,2 հազար մարդ: Փրկարարները շարունակում են փլատակներից դուրս բերել մարդկանց ։



