


Արմինֆո. Հունիսի 29-ին, ժամը 04:50-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ 112 կառավարման օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի տարածքում, ավտոմեքենայի բռնկման մասին։
Ինչպես հայտնում է shamshyan.com քրեական քրոնիկոնի կայքը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Հրշեջները մարել են Nissan Rogue մակնիշի ավտոմեքենայի սրահում բռնկված հրդեհը և այնտեղ հայտնաբերել երեք բնակչի կիսաայրված դիեր։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները։ Հարուցվել է քրեական գործ, պարզվում են դեպքի հանգամանքները։ Աշխատանքներ են տարվում մահացածների ինքնությունը պարզելու ուղղությամբ։



