


Արմինֆո. Սահմանադրական դատարանից պահանջվում է միայն մեկ բան, որպեսզի այն գործի Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան։ Այս մասին հունիսի 27-ին Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ Արման Աբովյանը։
"Գուցե դա տարօրինակ է հնչում, բայց մենք իսկապես հայտնվել ենք մի իրավիճակում, որ, պարզապես, ակնկալում ենք, որպեսզի Սահմանադրական դատարանը գործի ՀՀ սահմանադրության համաձայն, այլ ոչ թե առաջնորդվի այս կամ այն քաղաքական ուժի, այսինքն, իշխանության քմահաճույքով։ Դա է մեր պահանջը", - ասել է նա։
Աբովյանի խոսքով՝ այն անամոթությունը, որ տեղի է ունեցել իշխանությունների կողմից ընտրությունների ժամանակ՝ քաղաքացիների աչքի առաջ, ակնհայտորեն վկայում է այն մասին, որ իշխող ուժը վերջնականապես կորցրել է կապը իրականության հետ ։
"ԿԸՀ-ի կողմից ձայների չեղարկումը ոչ թե անտարբերություն ու հուսահատություն է հարուցել քաղաքացիների շրջանում, այլ, հակառակը, զայրացրել է նրանց ։ Որովհետև այն, ինչ անում են իշխանությունները, ծաղր է ։ Նրանք պետք է հստակ գիտակցեն, որ հիմա հակադրվում են ոչ թե որևէ կոնկրետ կուսակցության, մասնավորապես, ԲՀԿ-ին, այլ՝ Հայաստանի բնակչության մեծամասնությանը, որոնք իրենց ձայն չեն տվել։ Ուզեն, թե չուզեն, կարող են ինչքան ուզեն հերքել ու ասել ՝ ինչ ուզեն, կարող են գլուխներըը պատին խփել․ դա հենց այդպես է ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով ՝ իրենք չունեն, նույնիսկ, ձայների այն քանակը, որն այդքան բարձրաձայն փորձում էին ներկայացնել", - ասել է Աբովյանը։



