


Արմինֆո. Հուլիսի 2-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է 43 հարց:
ԱԺ հաղորդագրության համաձայն, արտահերթ նստաշրջանը կգումարվի կառավարության նախաձեռնությամբ։ Օրակարգային 43 հարցերից 42-ը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ: Խորհրդարանականների վավերացմանը կներկայացվի նաև Ղազախստանի հետ երկու պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողամասերի փոխադարձ տրամադրման մասին համաձայնագրի նախագիծը:



