


Արմինֆո. Վրաստանում կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր։ Միջոցառումներին մասնակցելու նպատակով Թբիլիսի է գործուղվելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը: Նախարարին գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, պատվիրակությունը Վրաստանում կլինի հուլիսի 25-26-ը: Նախատեսվում է, որ հայկական պատվիրակությունը Մշակույթի օրերի շրջանակում կմասնակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին: Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:



