


Արմինֆո. Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը պաշտպանության պետնախարար լորդ Քոուկերի հետ քննարկել է Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերության շրջանակներում հայ-բրիտանական ռազմական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։
Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Այս համատեքստում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը հիշեցրել է, որ լորդ Քոուկերն անցյալ տարի այցելել էր Հայաստան։
Ներսեսյանն ընդգծել է երկկողմ պաշտպանական ոլորտի դրական դինամիկայի ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության նոր հնարավորությունների ուսումնասիրման կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել է Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումները։



