


Արմինֆո.ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը և տնտեսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյքոբ Հելբերգը Դոնալդ Թրամփի խաղաղության ինստիտուտում ստորագրել են համատեղ հայտարարություն՝ արհեստական բանականության (ԱՀ) հնարավորությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Ստորագրումը տեղի է ունեցել Pax Silica գագաթնաժողովի շրջանակներում:
Ինչպես հայտնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, այս կարևոր գործընկերությունն արտացոլում է երկու երկրների ընդհանուր հանձնառությունը՝ կառուցելու ԱՀ ոլորտում հուսալի, նորարարությունների վրա հիմնված ապագա, որը կնպաստի բարօրությանը, տնտեսական անվտանգությանը և տեխնոլոգիական առաջընթացին:
Համատեղ հայտարարությունը հիմնված է երեք հիմնական առաջնահերթությունների վրա.



