


Արմինֆո. Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին Սահմանադրական դատարանի շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեների: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա հիշեցրել է, որ հենց այդ օրը Սահմանադրական դատարանը մեկնարկելու է ընտրությունների վերաբերյալ ՍԴ ներկայացված ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմում էին ներկայացրել Սահմանադրական դատարան՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Հունիսի 21-ին Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել բոլոր գործերը միավորել մեկ վարույթում։ Հարցը դատարանում կքննվի հունիսի 26-ին:



