


Արմինֆո. "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը ներկայացրել է լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ծրագիրը:
Այն ներառում է մի շարք երկրների արտադրության 12 ֆիլմ, այդ թվում ներկայացված է հայ ռեժիսորներ Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի "Վերապրել Շեքսպիրին" ֆիլմը, որը նկարահանվել է Նիդերլանդների հետ համատեղ:
Միջազգային մրցութային ծրագրի շրջանակներում երևանյան հանդիսատեսը կտեսնի նաև հետևյալ կինոաշխատանքները․ "Անցյալ, ապառնի, շարունակական" (Իրան, Իտալիա, Նորվեգիա), ռեժիսորներ Մորթեզա Ահմադվանդ և Ֆիրուզե Խոսրովանի; «Մազեր, թուղթ, ջուր․․․» (Ավստրիա), ռեժիսոր՝ Նիկոլա Գրո, Մին Քուի Թրուն; «Լոնդոն» (Ավստրիա), ռեժիսոր՝ Սեբաստիան Բրամեսհուբեր; «Լուսինն է իմ հայրը» (Վրաստան), ռեժիսոր՝ Գիորգի Օվաշվիլի;
«Առյուծը թիկունքիս» (Կիպրոս, Հունաստան, Լյուքսեմբուրգ), ռեժիսոր՝ Տոնիա Միշիալի; «Հոսանքներ» (Արգենտինա,Շվեյցարիա), ռեժիսոր՝ Միլագրոս Մումենթալեր; «Սահմանների մեխանիկան» (Կանադա), ռեժիսոր՝ Յուբեր Կառոն-Գե; «Հայրը» (Չեխիա, Լեհաստան,Սլովակիա), ռեժիսոր՝ Թերեզա Նվոտովա; «Լավ տղամարդ չկա» (Աֆղանստան/Դանիա/Ֆրանսիա/Գերմանիա/Նորվեգիա), ռեժիսոր՝ Շահրբանու Սադաթ; «Մանուկ աստղ» (Գերմանիա), ռեժիսոր՝ Յոշա Բոնգարդ; «Տրիստան՝ ընդմիշտ» (Շվեյցարիա),ռեժիսորներ՝ Թաբիս Նյոլե, Լորան Բոնարդո։
Հիշեցնենք, որ այս տարի "Ոսկե ծիրան" կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 12-19-ը: Կինոցուցադրման հիմնական հարթակները կլինեն "Մոսկվա", "Նաիրի" կինոթատրոնները և Կինոյի տունը:



