


Արմինֆո. "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի հատուկ հետահայաց ծրագրի շրջանակում կցուցադրվեն հոգեբանական սասփենսի նշանավոր ավստրիացի վարպետ և Միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Ջեսիկա Հաուսների առեղծվածային ֆիլմերից երեքը։
Փառատոնի կազմակերպիչների մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, երևանյան հանդիսատեսը "Ոսկե ծիրանի" շրջանակներում կկարողանա դիտել Հաուսների «Զրո ակումբը» (2023), որի պրեմիերան եղել է Կաննի կինոփառատոնի Գլխավոր ծրագրում, և որտեղ գլխավոր դերում փայլում է Միա Վասիկովսկան, լինչյան և կուբրիկյան երանգներով։
Հաջորդ ֆիլմը կլինի «Հյուրանոցը» (2004) հոգեբանական թրիլերը, որտեղ երկար միջանցքների խավարի մեջ երիտասարդ հերոսուհին պետք է առերեսվի ճակատագրին։
Եվ Հաուսների երրորդ գործը, որը կցուցադրվի Երեւանում, կլինի դեբյուտային «Սիրելի Ռիտա» դրաման (2001), որն էկրան բարձրանալուն պես բեկումնային պահ առաջացրեց արդի ավստրիական մշակույթի պատմության մեջ։
Հիշեցնենք, որ այս տարի "Ոսկե ծիրան" կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 12-19-ը: Կինոցուցադրման հիմնական հարթակները կլինեն "Մոսկվա", "Նաիրի" կինոթատրոնները և Կինոյի տունը:



