


Արմինֆո.Հուլիսի 23-ն տեղի ունեցած վթարի պատճառով խախտվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջքաղաքային երթևեկության չվացուցակը, ինչի հետևանքով չեղարկվել է Երևան-Գյումրի 686 համարի (14։25) էլեկտրագնացքը, ինչի առնչությամբ ընկերությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։
«Այսօր կեսօրին մոտ բեռնատար ավտոմեքենան հարվածել Դալարիկ կայարանով անցնող բեռնատար գնացքին, ինչի հետևանքով ընկերությանը պատճառվել է զգալի չափի վնաս։ Վնասվել են շարժակազմը և հոսանքի սյուները», - ասվում է ՀԿԵ հաղորդագրությունում։



