


Արմինֆո.Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ում խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք տեսնում ենք «կանոնների վրա հիմնված կարգի» կողմնակիցների համառ փորձերը՝ հարված հասցնելու այն ինտեգրացիոն միավորումներին, որոնց անմիջականորեն մասնակցում է մեր երկիրը։ Ընդ որում, սերմանվում են պատրանքային պատկերացումներ այն մասին, թե դարեր շարունակ կողք կողքի ապրած և միմյանց միշտ օգնած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը կարելի է վերանայել»,- ասել է Ուշակովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



