


Արմինֆո. Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում, որը կբերի օդի ջերմաստիճանի նվազում և ինտենսիվ անձրևներ։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ արդեն հունիսի 24-ին Սև ծովի կողմից Հայաստանին կպատուհասի ցիկլոն, որի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։ Կանխատեսվում են նաև ինտենսիվ տեղումներ՝ անձրևի և կարկուտի տեսքով։



