


Արմինֆո. Ճապոնիայում Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանը Ճապոնիայի իշխող Լիբերալ - դեմոկրատական կուսակցության միջազգային բյուրոյի տնօրեն Կոնո Տրոյի հետ քննարկել է հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման, արդյունավետ համագործակցության հաստատման և փոխայցելությունների իրականացման հարցեր:
Ինչպես հաղորդում է Ճապոնիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, կողմերը մտքեր են փոխանակել հայ-ճապոնական տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հնարավորությունների և քայլերի շուրջ:
Սիմոնյանը ներկայացրել է "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախագծի հիմնական բաղադրիչները և ՀՀ կառավարության "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնությունը՝ անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության ինստիտուցիոնալացման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին:
Հայաստանի դեսպանատանը նաև հիշեցրել են, որ 2018 թվականին Կոնո Տարոն Հայաստան էր այցելել որպես Ճապոնիայի արտաքին գործերի նախարար, և նրա ջանքերի շնորհիվ Գունմա պրեֆեկտուրայում (Ճապոնիա) բացվել է Ասիայում առաջին "Թումո" կենտրոնը:



