


Արմինֆո. Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղի է ունեցել ֆրանկոֆոն կենտրոնի հանդիսավոր բացումը:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունը, կենտրոնի բացումը նախաձեռնել է "Ֆրանսիա-Հայաստան բողոքական համերաշխություն" ոչ կառավարական կազմակերպությունը՝ Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սեն-Շամոնի քաղաքի աջակցությամբ:
"Հպարտ ենք տեսնել, թե ինչպես է ֆրանսերենը ծաղկում Հայաստանի հարավային այս հանքաարդյունաբերական քաղաքում", - հայտարարել են Ֆրանսիայի դեսպանատանը:



