


Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
Ինչպես հաղորդում են հայկական լրատվամիջոցները, Ռոբերտ Քոչարյանն իր հայցով վիճարկում է ԿԸՀ-ի հունիսի 17-ի որոշումը, որով հավանություն է տրվել ՀՀ երկրորդ նախագահի դեմ քրեական գործ հարուցելուն: Հայցադիմումը դատարան է ներկայացվել երեկ երեկոյան և մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին: Հայցը քննության ընդունելու մասին որոշում դեռ չի կայացվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ համանման հայց էր ներկայացրել նաև "Ուժեղ Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը:



