


Արմինֆո. Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է "ԶԻԼ"-ին. կան տուժածներ։
Ինչպես հաղորդում է Shamshyan.com կայքը, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում։ Զաքարիա Սարկավագի 8/1 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 57-ամյա Ռուբեն Գ.-ն իր վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսով բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ» բեռնատարին։ Վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր 36-ամյա Նարեկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի բժշկագիտական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ Երևանի բնակիչ 22-ամյա Էլեն Ե.-ն և Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Նաիրա Դ.-ն տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ եւ ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցներ։ Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 46 երթուղին։



