


Արմինֆո. Փամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին անհետ կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, աշխատանքներում ներգրավված են Փրկարար ծառայության 167 աշխատակից, 90 ոստիկան, կամավորներ, ջրասուզակներ, դրոններ, նավակներ և այլ տեխնիկական միջոցներ:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 17.05-ին 112 համարին ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու աղջիկ լքել են Վանաձորի Նարեկացի փողոցի հասցեներից մեկը և չեն հասել նշանակման վայր: Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել է 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի դին: Մյուս աղջկա որոնողական աշխատանքները շարունակվում են ։



