


Արմինֆո. Հունիսի 20-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, հունիսի 21-22-ը նույնքան կնվազի: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Աղբյուրի համաձայն, հունիսի 20-21-ի երեկոյան ժամերին, հունիսի 22-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին ՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 17-20 մ/վ:
Շիրակի մարզում հունիսի 20-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +25 - +30, Կոտայքի մարզում՝ +25 - +36: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +24 - +29, Լոռու մարզում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +26 - +30 սահմաններում: Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +27 - +35 ։ Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է +24 - +37 աստիճան տաքություն: Արարատի մարզում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի +34 - +39 ։ Արմավիրում ցերեկը սպասվում է +36 - +39 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի +25 - +39, Սյունիքի մարզում՝ +22 - +39:
Երևանում հունիսի 20-ին և 22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում ' մինչեւ 15-18 մ/վ արագությամբ: Հունիսի 21-ին և 23-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում հունիսի 20-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի +35 - +37, երեկոյան՝ +25 - +27, հունիսի 20-ի՝ լույս 21-ի գիշերը՝ +19 - +21 աստիճան։



