


Արմինֆո. Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները։
ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, Փամբակ գետում իրականացվող որոնողական աշխատանքներին ներգրավված են Փրկարար ծառայության, Ոստիկանության ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։
Նախօրեին հայտնի է դարձել, որ 1987 թվականից գետի վրայով անցկացված խողովակը, որը ոչ մեկ մահվան պատճառ է դարձել, ապամոնտաժվել է:



