


Արմինֆո. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Պետքարտուղարությունում կարճատև զրույց է ունեցել Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնաց Յեհուդա Կապլունի հետ։
«Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ–ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության, ինչպես նաև հանդուրժողականության խթանման, ծայրահեղականության դեմ պայքարի և ապատեղեկատվության տարածման կանխարգելման մասին», - ասվում է Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրությունում։



