Հինգշաբթի, 18 Հունիսի 2026 11:46
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է ԵԱՀԿ արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերում կառուցողական ներդրում կատարելու Երեւանի պատրաստակամության մասին

Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է ԵԱՀԿ արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերում կառուցողական ներդրում կատարելու Երեւանի պատրաստակամության մասին

Արմինֆո.  Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին:

 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի նախագահությանը՝ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովի  հատուկ նստաշրջան հրավիրելու համար։

«Մեր հանդիպումը կրկին տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ շարունակվող հակամարտությունները, վստահության խարխլումը, ինչպես նաև մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ տարածքում կայունությանը։ Նման միջավայրում եվրոպական անվտանգության ճարտարապետության հիմքում ընկած սկզբունքներն ու հանձնառությունները շարունակում են լինել առավել քան արդիական։

ԵԱՀԿ-ն շարունակում է բացառիկ հարթակ հանդիսանալ մասնակից պետությունների միջև երկխոսության և վստահության ամրապնդման համար: Միևնույն ժամանակ, Կազմակերպության արդյունավետությունը սերտորեն կապված է ԵԱՀԿ հանձնառությունների բարեխիղճ կատարման հետ։ Այսօր ԵԱՀԿ առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների հիմքում ընկած են ոչ թե ինքնին սկզբունքները, այլ հանձնառությունների և դրանց իրականացման միջև առկա բացը: Սա ընդգծում է գործող հանձնառությունների կատարումն ամրապնդելու և անվտանգության ի հայտ եկող մարտահրավերների համատեքստում ԵԱՀԿ գործիքակազմի և մեխանիզմների արդյունավետությունը և պատշաճ արձագանքն ապահովելու անհրաժեշտությունը:

 

Հարգելի՛ գործընկերներ, սպառազինությունների վերահսկումը, վստահության ամրապնդման միջոցառումները և ստուգման մեխանիզմները շարունակում են մնալ ԵԱՀԿ-ի՝ անվտանգության համապարփակ մոտեցման կարևոր բաղադրիչները։ Վստահելի սպառազինությունների վերահսկումը և ստուգման մեխանիզմները կարող են նպաստել թափանցիկությանը, կանխատեսելիությանը և ռիսկերի նվազեցմանը՝ դրանով իսկ ամրապնդելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Այդուհանդերձ, պրակտիկայում և դատելով փորձից՝ սպառազինությունների վերահսկման մեխանիզմների արդյունավետությունը և վստահելիությունը վերջիվերջո կախված են անվտանգային իրողություններին, դրանց ի հայտ գալուն զուգընթաց, արձագանքելու և էսկալացիայից խուսափելու համար գործուն երաշխիքներ ապահովելու կարողությունից։

Իրապես, վերջին տարիների զարգացումներն ի ցույց են դրել այդ մեխանիզմների սահմանափակումները՝ համարժեք արձագանքելու փոփոխվող անվտանգային իրողություններին: Այս մարտահրավերն էլ ավելի է ընդգծվում արագ տեխնոլոգիական զարգացումների և պատերազմի վարման փոփոխվող մեթոդների պայմաններում, որոնք շարունակում են վերափոխել անվտանգային միջավայրը։ Արդի անվտանգային մարտահրավերների արձագանքման առկա գործիքակազմի արդիականության և արդյունավետության պահպանումը, ինչպես նաև արձագանքման կարողունակությունը հետևաբար պետք է շարունակեն լինել մասնակից պետությունների կարևոր առաջնահերթություն:

Ձերդ գերազանցություննե՛ր, 2025թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում իմ վերջին ելույթից ի վեր մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի զարգացումներ։ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարները, վերջինիս` որպես վկա, ստորագրեցին Համատեղ հռչակագիր՝ Հարավային Կովկասում բացելով խաղաղության, բարեկեցության և տարածաշրջանային համագործակցության նոր էջ։

Վաշինգտոնի գագաթնաժողովն էական հնարավորություն է ստեղծել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության առավել լայն օրակարգի առաջմղման համար։ Այս համատեքստում փոխկապակցվածությունը հանդիսանում է նոր տարածաշրջանային իրողության կարևոր հենասյուն։

Այս պայմանավորվածություններին համահունչ՝ Հայաստանն աշխատանքներ է իրականացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ` մշակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) փոխկապակցվածության նախագծի շրջանակը։ Հունիսի սկզբին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի կողմից ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ հանդիսացավ այդ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին։ Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ նախագիծը նպատակ ունի խթանել միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային փոխկապակցվածությունը, խթանել տարածաշրջանային և համաշխարհային առևտուրը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։

Հայաստանը կարևորում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացը` որպես ավելի լայն տարածաշրջանային կայունության և փոխկապակցվածության կարևոր բաղադրիչ` Հարավային Կովկասում և դրանից դուրս առավել կանխատեսելի և համագործակցային միջավայրի խթանմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակում: Մենք գնահատում ենք Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության մակարդակը, մինչդեռ շոշափելի առաջընթացը, այդ թվում՝ սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, շարունակում է կենսական նշանակություն ունենալ տարածաշրջանում տևական և անշրջելի խաղաղության համար։

Պարո՛ն նախագահ, առավել փոխկապակցված և բարդ անվտանգային միջավայրում ոչ մի պետություն չի կարող միայնակ արդյունավետորեն հասցեագրել արդի մարտահրավերները։ ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ՝ տարածաշրջանային հակամարտություններից և բռնի տեղահանումներից մինչև ի հայտ եկող հիբրիդային սպառնալիքները և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունները, պահանջում են հավաքական արձագանք՝ խարսխված երկխոսության, համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա։

Այս համատեքստում փոփոխվող անվտանգային միջավայրն ընդգծում է ԵԱՀԿ գործիքակազմի և մոտեցումների շարունակական հարմարեցման անհրաժեշտությունը՝ ժամանակակից ռիսկերին և ի հայտ եկող անվտանգային մարտահրավերներին արդյունավետ կերպով արձագանքելու համար։ Հայաստանը պատրաստակամ է իր կառուցողական ներդրումն ունենալ Կազմակերպության արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում՝ ապահովելով դրա առանցքային գործառույթների, այդ թվում՝ վաղ արձագանքման և հակամարտությունների կանխարգելման կարողությունների արդյունավետ արդիականացումն ու ամրապնդումը։

ԵԱՀԿ տարածքում կայուն անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն անկեղծ համագործակցության, փոխադարձ հարգանքի և մեր ընդհանուր հանձնառություններին հավատարիմ մնալու միջոցով։ Հայաստանը հավատացած է, որ միայն այս սկզբունքների նկատմամբ վերահաստատված հանձնառության շնորհիվ հնարավոր կլինի ամրապնդել վստահությունը, վերականգնել կանխատեսելիությունը և խթանել տևական խաղաղությունը ԵԱՀԿ պատասխանատվության գոտում», - ընդգծել է Հայաստանի փոխարտգործնախարարը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնինԼեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին
Ռուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրերՌուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրեր
Հարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ ԴավթյանՀարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ Դավթյան
Հայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմՀայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմ
Փոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համարՓոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համար
Զախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներինԶախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներին
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետՄիրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետ
Փաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերըՓաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը
Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետոԵրևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետո
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերություններըՀայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառովԷջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետՉախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէՄատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտըՔաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ումՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականինՓաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Հայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համարՀայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համար
Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքերՀանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելունՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելուն
Դրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունըԴրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունը
Ֆրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման էՖրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման է
Երևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցումԵրևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցում
Հայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներՀայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներ
ՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնինՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնին
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներինՀայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներին
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքըՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքը
ՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնովՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնով
Հանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերումՀանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերում
Ներքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համարՆերքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համար
Երևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներըԵրևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները
ԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցելԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցել
12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։
Ներքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համարՆերքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համար
Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցըԼևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցը
Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։
Ռուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներինՌուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներին
Բելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունըԲելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունը
ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է ԻռլանդիաՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա
Անթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումըԱնթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Փաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտիՓաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտի
Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով "Ոչ"-ի շտաբը, փաստացի ընդունում է, որ հանրաքվեն կայանալու է
COP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարըCOP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարը
Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից 
Զախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդԶախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը