


Արմինֆո. Գյումրեցիներն, առաջին հերթին, իրենց քվեարկությամբ իրենց վերաբերմունքն արտահայտեցին ՏԻՄ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Այդ մասին հունիսի 17-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին։
"Այսինքն՝ գյումրեցիների մեծ մասն այդ օրակարգին ասել է "այո", և մեր քաղաքական պարտավորությունն այն իրականացնելն է", - ընդգծել է նա։
Վարչապետը նշել է, որ այժմ քննարկումներ են ընթանում, մշակվում են որոշակի սցենարներ, որոնցով էլ առաջնորդվելու է իշխող ուժը: Ժամկետների մասին Փաշինյանը չի խոսել, նշելով, որ առջևում խորհրդարանի և կառավարության ձևավորման գործընթացներն են:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը Գյումրիում հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը:
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել էր 2025թ. հոկտեմբերին՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ Ղուկասյանը և յոթ այլ անձինք մեղադրվում են շորթման և կաշառք ստանալու համար, այդ թվում ՝ քաղաքում ապօրինի կառուցված շենքն օրինականացնելու համար 4 միլիոն դրամ (10 հազար դոլար) ստանալու համրա: Ըստ քննության տվյալների՝ Ղուկասյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետը, իբր, տեղի բնակչից գումար են պահանջել 1500 քառակուսի մետր ապօրինի կառույցը օրինական դարձնելու դիմաց ՝ խոստանալով կեղծել պաշտոնական փաստաթղթերը ՝ ցույց տալու համար, որ այն քանդվել և վերակառուցվել է։
Այս տարվա հունիսի սկզբին Ղուկասյանի նկատմամբ հարուցվել էր ևս մեկ քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության զավթում նախապատրաստելը):



