
Արմինֆո.Freedom Broker Armenia-ի հետևողական աջակցությամբ ավարտվեց 2026 թվականի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ մշակույթի ոլորտում կայուն գործընկերությունը կարող է իրական ազդեցություն ունենալ երիտասարդ տաղանդների զարգացման և մշակութային նախաձեռնությունների առաջխաղացման գործում։
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած ամփոփիչ գալա համերգը եզրափակեց մի ամբողջ շաբաթ տևած բարձրակարգ երաժշտական մրցակցությունը, որի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ թավջութակահարները ներկայացրին իրենց արվեստը հեղինակավոր ժյուրիի գնահատականին։
Մրցույթի արդյունքներով առաջին մրցանակին արժանացավ Գերմանիան ներկայացնող Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն, երկրորդ մրցանակը շնորհվեց Բոգդան Եֆրեմովին (Ռուսաստանի Դաշնություն), իսկ երրորդ մրցանակակիրը դարձավ Հայաստանը ներկայացնող Արտյոմ Իոանիսյանը։

Այս տարվա մրցույթը ևս մեկ անգամ ընդգծեց իր միջազգային հեղինակությունը։ Նախընտրական փուլը հաղթահարել ու մրցութային ծրագրում ընդգրկվել էին 19 թավջութակահարներ 11 երկրից, որոնք մրցութային երեք փուլերում աչքի ընկան ինչպես տեխնիկական վարպետությամբ, այլև երաժշտական ինքնատիպ մեկնաբանություններով։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաջողության կարևոր բաղադրիչներից մեկը այս տարի ևս դարձավ ռազմավարական գործընկեր Freedom Broker Armenia-ի մասնակցությունը։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ ընկերությունը կանգնած է մրցույթի կողքին՝ աջակցելով ոչ միայն դրա կազմակերպմանը, այլև միջազգային ճանաչելիության ընդլայնմանը, նոր մասնակիցների ներգրավմանը և երիտասարդ երաժիշտների մասնագիտական զարգացման հնարավորությունների ստեղծմանը։
Freedom Broker Armenia-ի համագործակցությունը դուրս է եկել ավանդական գործընկերության շրջանակից։ Այն հիմնված է երկարաժամկետ տեսլականի վրա, որտեղ մշակույթի, կրթության և երիտասարդ տաղանդների աջակցությունը դիտարկվում է որպես կարևոր ներդրում ապագայի մեջ։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս մրցույթին շարունակաբար ամրապնդել իր դիրքերը միջազգային երաժշտական հարթակում և ստեղծել նոր հնարավորություններ աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների համար։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Մրցույթը նաև անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC, ինչը ևս մեկ անգամ վկայում է դրա բարձր միջազգային հեղինակության և մասնագիտական չափանիշների մասին։