


Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու համար համաձայնություն տալու միջնորդությամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին իշխանությունները Քոչարյանին արգելել էին լքել երկիրը ։ Ընդ որում, Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակում Քոչարյանի ՝ երկրից հեռանալու մտադրության մասին նախապես հայտարարել էին, նշելով, որ քաղաքական գործիչը մտադիր է անձնական հարցերով երեք օր բացակայել երկրից: Այնուամենայնիվ, իշխանամետ լրատվամիջոցներն ու շրջանակները բաց չէին թողել թեմայի շահարկման հնարավորությունը, հրապարակելով "երկրորդ նախագահի փախուստի" մասին վերնագրերով նյութեր, նույնիսկ, այն պայմաններում, երբ ուղևորության մասին նախապես հայտարարվել էր։ Ուշագրավ է, որ Քոչարյանի ՝ Հայաստանից դուրս գալու մասին առաջին տեսաուղերձը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող "Հայկական Ժամանակ" օրաթերթը: Ընդ որում, մինչ այժմ ԱԱԾ-ում պարզաբանում չեն տվել, թե ինչպես են փակ զննության տարածքից կադրերը հայտնվել Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի տրամադրության տակ: Բացի այդ, իրավապահ մարմինները մինչ օրս բացատրություն չեն տվել, թե ինչի հիման վրա է Քոչարյանին արգելվել երկրի մեկնումը:
Ավելի վաղ երկրից դուրս գալ չէին կարողացել նաև "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և "Ուժեղ Հայաստան" դաշինքի վարչության անդամ Նարեկ Կարապետյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



