


Արմինֆո Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման համար ծախսվել է շուրջ 48 միլիարդ դրամ։ Այս մասին հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ բնակարանային ծրագրից արդեն օգտվել է 6444 ընտանիք, որոնք ստացել են բնակարանի ձեռքբերման հավաստագրեր։ Մարտի 31-ի դրությամբ խոսքը վերաբերում է 26432 անձի։ Ավելի քան 2970 ընտանիք կամ 13400 մարդ արդեն գնել է տուն կամ բնակարան։
Նշենք, որ համաձայն կառավարական ծրագրի՝ բնակարանային հավաստագրի չափը կազմում է 3 միլիոն դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար Երևանում բնակարան գնելու դեպքում, 4 միլիոն դրամ՝ երկրի այլ բնակավայրերում և 5 միլիոն դրամ՝ սահմանամերձ համայնքներում։



