


Արմինֆո. Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե կողմնորոշվի բացառապես "Արեւմուտքի ինչ-որ օգնությանը,աջակցությանը", դա կբարդացնի իրավիճակը հանրապետության ներսում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նառիշկինը:
"Եթե Հայաստանի ղեկավարությունը կողմնորոշվի բացառապես Արևմուտքի ինչ-որ օգնությանը, աջակցությանը, ապա, իհարկե, սխալ կգործի, և այդ դեպքում իրավիճակը երկրի ներսում կբարդանա։ Իհարկե, լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ կառաջանան երկրի տնտեսական զարգացման գործում։ Բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ կվարվի", - ասել Է Նառիշկինը։



