


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
Ուղերձում, որը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք իմ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Այս նշանակալի տոնը մարմնավորում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների պատասխանատվությունը իրենց երկրի ապագայի համար, ինչպես նաև բարեկամ ռուս ժողովրդի ձգտումը՝ ինքնուրույն ընտրելու պետության զարգացման ուղին։
Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների միջև բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության փոխադարձ պատրաստակամությունը նաև այսուհետ կնպաստեն համագործակցության ամրապնդմանը և մեր երկրների միջև փոխգործակցության հնարավորությունների ողջ ներկապնակի օգտագործմանը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ ամենայն բարիք ու բարգավաճում»։



