


Արմինֆո. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը հայտնվել է 107-րդ հորիզոնականում:
Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, երկրորդ տեղում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան է: Առաջատարների եռյակը եզրափակում է Ֆրանսիան։
Առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի․
1) Արգենտինա-1877. 27
2) Իսպանիա-1874. 71
3) Ֆրանսիա-1870. 70
4) Անգլիա-1828. 02
5) Պորտուգալիա-1767. 85
6) Բրազիլիա-1765. 86
7) Մարոկկո - 1755. 10
8) Նիդերլանդներ - 1753. 57
9) Բելգիա-1742. 24
10) Գերմանիա-1735. 77
Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցները դասավորվել են հետևյալ կարգով․
80) Չեռնոգորիա - 1301. 98
124) Կիպրոս-1133. 25
137) Լատվիա-1085. 66



