
Արմինֆո. ԿԸՀ-ի պաշտոնական տվյալները ընտրատեղամասերի իրական արձանագրությունների համեմատ բացահայտում են անցած ընտրություններում զանգվածային ընտրակեղծիքների մեխանիկան։ Այսօր հրապարակված թվերի կրկնակի ստուգումը ցույց է տալիս, թե հատկապես ինչպես է նկարվել իշխող կուսակցության արդյունքը։ Նման կարծիք է հայտնել "Պոլիտէկոնոմիա" հետազոտական ինստիտուտի հայտնի քաղաքական մեկնաբան, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նա հրապարակել է չորս ընտրատեղամասերի ձայների վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ սքրինները․ 26/7 տեղամաս ՝ փաստ․ Փաշինյանի կուսակցության 0 ձայն, ԿԸՀ գնացել է 717; 16/22 տեղամաս ՝ փաստ․ Փաշինյանի կուսակցության 0 ձայն, ԿԸՀ է գնացել է 570; 30/51 տեղամաս․ Փաշինյանի կուսակցության 0 ձայն, ԿԸՀ գնացել է 455; 36/32 տեղամաս․ Փաշինյանի կուսակցության 59 ձայն, ԿԸՀ գնացել է 748։
Ինչպես նշում է քաղաքագետը, ընդհանուր առմամբ, միայն ներկայացված տեղամասերի սքրինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 4483 հաավեկկագրված ձայն։ Միջին հաշվով, դա տալիս է մեկ տեղամասում մոտ 125 ձայնի շեղում: Ինչպես կարծում է քաղաքագետը, եթե այդ միջին միտումը տարածենք բոլոր 2005 տեղամասերի վրա, ապա կեղծարարության ծավալը գերազանցում է 250 000 ձայնը:
1 476 552 մարդու ընդհանուր մասնակցության դեպքում գողացված ընտրազանգվածի ձայների բաժինը կարող է կազմել մոտ 17 տոկոս։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի իրական արդյունքը տատանվում է 28-30 տոկոսի սահմաններում, ինչը գործող իշխանությանը լիովին զրկում է ցանկացած մեծամասնությունից։
"Թե ինչ է անելու ընդդիմությունը դրա հետ, հիմա դժվար է ասել։ Պարզ է միայն, որ պայթեց նաեւ վերջին առասպելը, թե, իբր, "թավշյա տղաներն ու աղջիկները, գոնե, ընտրությունները չեն կեղծում", - նշել է Մաթևոսյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ ԲՀԿ-ի («Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը, ըստ նախնական արդյունքների, ստացել է նախ 4%, իսկ այնուհետեւ եղել ԿԸՀ-ի կեղմից «զրկվել է» մի քանի տոկոսային կետից և ԱԺ մանդատից - Խմբ.) շուրջ խառնաշփոթը իրականում վերաբերում է ոչ թե առանձին վերցրած կուսակցության։ Այս հարցը կապված է այն բանի հետ, թե արդյոք իշխանությունն ամբողջությամբ զրկվում է սահմանադրական մեծամասնությունից, թե՝ ոչ ։ Քաղաքացիների ակտիվ քվեարկության շնորհիվ ձևավորվել է մի պատկեր, որում նրանք արդեն զրկվել են սահմանադրական մեծամասնության մի մասից։ Հիմա ԲՀԿ-ին առնչվող այս իրավիճակը և ձայների վերահաշվարկը կարող են հանգեցնել այն բանին, որ Փաշինյանն ընդհանրապես զրկվի սահմանադրական մեծամասնության ցանկացած տեսակից և ստանա միայն հասարակ մեծամասնություն։ Այդ մասին, մասնավորապես, այսօր գրել է «Stratfor»-ը, և, նույնիսկ, նրանք են հասկանում, որ դա քաղաքական ճգնաժամ է հրահրում», - կարծում է քաղաքագետը։